ՀՀ սահմանին հետախուզվողներ են ձերբակալվել. ԱԱԾ տնօրեն

05-06-2020 16:15:28   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հայաստանի Հանրապետության պետական սահմանին օրեր առաջ հետախուզվողներ են ձերբակալվել: Այս մասին հունիսի 5-ին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ընթացքում ասաց ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը:
 


«2018թ. ապօրինի սահմանահատման 38 դեպք է եղել, 2019թ.՝ 35 դեպք: 2020թ. առայժմ արձանագրվել է ապօրինի սահմանահատման 4 դեպք: Հայաստանի Հանրապետության սահմանի հատվածում ունեցել ենք հետախուզվողների
ձերբակալություններ մի քանի օր առաջ, սակայն մենք դա լրատվականներով չենք լուսաբանել»,- ասաց Մարտիրոսյանը:
 
Ազգային անվտանգության ծառայության տնօրենը ձերբակալությունների վերաբերյալ այլ մանրամասներ չհայտնեց:
 
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը 2019թ. իրեն հատկացված պետական բյուջեի միջոցներից 400 մլն դրամի խնայողություն է կատարել:
 
Հունիսի 5-ին ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստերում մեկնարկել են «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումները:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 381 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար