Կոտայքի մարզպետն այցելել է Աբովյանի տարածաշրջանի գյուղեր


Կոտայքի մարզպետն այցելել է Աբովյանի տարածաշրջանի գյուղեր

  • 05-06-2020 17:13:22   | Կոտայքի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներ շարունակվում են , իսկ սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքները գտնվում են մարզպետի և մարզպետարանի աչալուրջ վերահսկողության ներքո:
 
Մարզպետն հերթական այցով Աբովյանի տարածաշրջանի Մայակովսկի, Կամարիս, Գեղաշեն, Արամուս և Կաթնաղբյուր համայնքներում էր: Այցի նպատակն էր տեղում ծանոթանալ կառավարություն-համայնքներ համատեղ ֆինանսավորմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին և համայնքի բյուջեի միջոցներով իրականացված աշխատանքներին:
 
Այսպիսով.
 
Այցը մեկնարկեց Մայակովսկի համայնքից: 2020 թ. սուբվենցիոն ծրագրով կվերանորոգվի Մայակովսկիի մանկապարտեզի 2-րդ մասնաշենքը, ճաշարանի մասնաշենքն ու խոհանոցային հատվածները, ինչպես նաև բարեկարգվելու է բակային հատվածը: Ծրագրի ընդհանուր արժեքը 67 730 510 ՀՀ դրամ է, որի 50 %-ը պետության ֆինանսավորումն է, մնացածը՝ համայնքի մասնաբաժինը:
 
Մայակովսկի համայնքում այցելեցին նաև Հ. Հովհաննիսյանի անվան միջն դպրոց, որտեղ այս տարի նախատեսվում է պատուհանների ամբողջական փոխարինում:
 
Կամարիս համայնքում 2019 թ. սուբվենցիոն ծրագրերով կառուցվել է ջրագիծ, կատարվել է ոռոգման ջրի խորքային հորի հորատում և փողոցներից մեկի արտաքին լուսավորության ցանցի վերականգնում:
➡️2020 թ. սուբվենցիոն ծրագրով ևս նախատեսվում է ջրագծի կառուցում, որը կլուծի համայնքի ջրի խնդիրը: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 30 507 410 ՀՀ դրամ, որի 55 %-ը պետության ֆինանսավորումն է, մնացածը համայնքի մասնաբաժինը:
 
Գեղաշեն համայնքում 2019 թ. սուբվենցիոն ծրագրով կառուցվել է խմելու ջրի ջրագիծ՝ ծրագրի 12 499 980 ՀՀ դրամ արժեքի չափով, որից 55%-ը պետության մասնաբաժինն է, 45 %-ը՝ համայնքի ներդրումը:
 
Կառուցվում է նոր ու ժամանակակից լուծումներով մանկապարտեզի շենք: Ծրագրի ընդհանուր արժեքը 125 400 000 ՀՀ դրամ է, որի 50%-ը պետության ֆինանսավորումն է, 10 %-ը համայնքի ներդրումն է, իսկ մնացած 40 %-ը այլ ներդրողների մասնաբաժինն է:
➡️ 2020 սուբվենցիոն ծրագրով նախատեսվում է մանկապարտեզի բակային հատվածի կառուցում և ինժեներական ցանցի իրականացում: Արդեն աշնանը համայնքի փոքրիկները հնարավորություն կստանան այցելել այս մանկապարտեզ:
 
 Այցելեցին համայնքի մշակույթի տուն և երաժշտական դպրոց, որտեղ նախատեսված է գազաֆիկացման, լոկալ ջեռուցման համակարգի տեղադրման ծրագիր, որի ընդհանուր արժեքը 10 641 860 ՀՀ դրամ է: 30% պետություն, 70 % համայնք համամասնությամբ:
 
➡️ Համայնքի ղեկավարի հետ քննարկեցին մշակույթի տանը լոֆթ ոճի գրադարանի կառուցման հարցը: Այն կդառնա երիտասարդների կրթական ժամանցն ապահովող հաճելի վայր:
 
Գեղաշենի Ռ. Ստեփանյանի անվ. միջն դպրոցն անցյալ տարի սեփական միջոցներով խաղահրապարակ է կառուցել: Տնօրենի ու համայնքի ղեկավարի հետ տեղում քննարկվեցին մարզադահլիճի վերանորոգման և դպրոցի ետնաբակում վոլեյբոլի առանձնացված խաղահրապարակով և վազքուղով ընդարձակ մարզահրապարակ կառուցելու հնարավորությունները:
 
➡️ Համայնքից Կառավարությանն է ներկայացվել նաև խմելու ջրի առկա մետաղական ջրամբարի, հարակից 3 ջրաբաշխիչ հանգույցների վերակառուցման և կենտրոնական ջրատարի վրա մարիչի (ջրամբար/ հոր) կառուցման ծրագրեր:
 
 Արամուս համայնքում մարզպետը մասնակցեց մանկապարտեզի հիմնարկեքի սուրբ օծության արարողությանը: Կառավարության 2019 և 2020 թվականների սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 40 տարի մանկապարտեզ չունեցած համայնքը վերջապես կունենա հիմքից կառուցված, ամբողջությամբ նոր ու հարմարավետ նախակրթական հաստատություն:
 
Մանկապարտեզների կառուցումը որպես համայնքներում կայնքի որակի բարձրացման կարևորագույն բաղադրիչ, մեր որդեգրած քաղաքականության և գործունեության առանցքում է: Յուրաքանյուր նոր մանկապարտեզի կառուցման հիմքը դնելով, մենք հիմք են դնում մեր երեխաների լուսավոր ու բարեկեցիկ կյանքի:
 
 Մեկ այլ սուբվենցիոն ծրագրով նախատեսվում է համայնքի Անկախության թաղամասի 4-րդ և 5-րդ, Երիտասարդական թաղամասի 8-րդ, 9-րդ և 10-րդ փողոցների և Տիգրանաձորի խճուղու 3-րդ փակուղու գազաֆիկացում: Ծրագրի արժեքը 233 000 000 ՀՀ դրամ է, որի 50 %-ը պետության ֆինանսավորումն է, մնացածը՝ համայնքի մասնաբաժինը:
 
 Մարզպետի այցի վերջին կանգառը Կաթնաղբյուր համայնքում էր: Դիտարկեցին այն տարածքը, որտեղ նախատեսվում է մոդուլային դպրոցի շենք կառուցել:
 
Այս անգամվա այցի կարևորագույն մասերից էր նաև համայնքների բուժամբուլատորիաներ այցելելը՝ պայմաններին ու անհրաժեշտ միջոցներով ապահովվածությունը ծանոթանալու նպատակով:
 
Կոտայքի մարզում քաղաքացիների կյանքի որակը փոխելուն ուղղված միջոցառումները շարունակվում են: Շարունակվում են նաև համայնքների ղեկավարների և շինարարական ընկերությունների հետ ամենօրյա ռեժիմով աշխատանքները՝ մարզի համայնքներում բոլոր սուբվենցիոն ծրագրերը ամբողջական ծավալով ու որակով ավարտելու նպատակով:
 
ԷտալոնայինԿոտայք ունենալու՛ ենք 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play