Մեր կյանքում ավելացել է «շնորհակալություն» բառը

05-06-2020 18:11:19   | Հայաստան  |  Հասարակություն

«Գիտե՞ք, ինչ է փոխվել կորոնավիրուսային այս ամիսներին։

Մեր կյանքում ավելացել է «շնորհակալություն» բառը։ Մարդիկ սկսել են շատ հաճախ մեզ շնորհակալություն հայտնել, ինչը շատ է զարմացնում։ Նախկինում մարդուն փրկելու համար մենք անում էինք անհնարը, եւ շատ հաճախ երախտիքի խոսքերի փոխարեն մեզ ասում էին, որ դա մեր պարտքն է։ Հիմա անընդհատ ենք լսում այդ «շնորհակալություն» բառը։ Նույնիսկ զարմանում ենք, երբ մարդուն փրկել չի հաջողվում, բայց միեւնույնն է, զանգահարում եւ շնորհակալություն են հայտնում, որ մենք փորձել ենք։ Սա իսկապես չափազանց կարեւոր է», - ասել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի անհետաձգելի ընդունարանի բաժանմունքի վարիչ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Կարեն Տոնոյանը:

 

ՀՀ Առողջապահության նախարարություն

 

 

 

 

 


Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 465 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար