Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 3 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները


Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 3 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

  • 06-06-2020 10:45:45   | Հայաստան  |  Հասարակություն

Հունիսի 5-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 10 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:
 
Մասնավորապես`
 
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ 2000 քմ, 1500 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 1 հա, 6000 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ 500 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 5000 քմ,
 
Արարատի մարզի Ազատաշեն գյուղում՝ 3500 քմ,
 
Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ 1000 քմ, 2000 քմ, 3000 քմ։
 
Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:
Նոյյան տապան  -   Հասարակություն