ԱՀԿ-ն վերանայել է դիմակ կրելու հարցով իր առաջարկությունը

06-06-2020 12:21:56   |   |  Ի՞նչ է գրում մամուլը
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վերանայել է դիմակ կրելու հարցով իր առաջարկությունը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարդկանց խորհուրդ է տալիս կրել բժշկական դիմակներ, երբ առկա է կորոնավիրուսի արագ տեմպերով տարածման վտանգ և չկա հնարավորություն հեռավորություն պահպանելու։ Այսինքն, այժմ կազմակերպությունը բոլորին խորհուրդ է տալիս դիմակներ կրել, բայց որոշակի դեպքերում:
 


ԱՀԿ ղեկավար Թեդրոս Հեբրեյեսուսը պարզաբանել է
, որ դիմակներ պետք է կրել, օրինակ՝ հասարակական տրանսպորտում, խանութներում կամ այլ վայրերում, ուր մարդիկ հաճախ են այցելում:
 
Նախկինում կազմակերպությունը ձեռնպահ էր մնացել համընդհանուր դիմակներ կրելու առաջարկությունից:
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1130 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար