Պարետի որոշմամբ կարգելափակվեն Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքի ելքերն ու մուտքերը

06-06-2020 14:15:03   | Հայաստան  |  Հասարակություն
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացնում է, որ այսօր պարետի որոշմամբ կարգելափակվեն ելքերն ու մուտքերը Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքից: «Պատճառն այն է, որ մեր սիրելի հայրենակիցներից մեկը Ձորագյուղից գնացել է Գողթ գյուղ թաղման, երեք չորս օր անց թաղման է մասնակցել իրենց գյուղում, ինչի արդյունքում Ձորագյուղում արդեն ունենք կորոնավիրուսի 63 դեպք: Այս 63-ից մի քաղաքացի թաղման է մասնակցել Ծովասար գյուղում»,- այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է Նիկոլ Փաշինյանը:
 


Նա տեղեկացրել է, որ նման դեպք ունեցել ենք նաև Դդմաշենում, երբ Հրազդանից եկան թաղման, սգակիր տան անդամներին
վարակեցին, ինչի հետեւանքով այդ տան պապը մահացավ: Արդյունքում՝ գյուղում գրանցվեց վարակի 100-ից ավել դեպք: «Դդմաշենի թաղման հետ կապված մարզի 6 այլ համայնքներում ունեցանք վարակվածներ։ Սիրելի հայրենակիցներ, հարգեք մարդկային կյանքերը, մի խախտեք հակահամաճարակային կանոնները»,-նշել է վարչապետը:
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 2051 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար