Դիմակներ կրելու պահանջը կբերի վարակի ավելի արագ տարածման


Դիմակներ կրելու պահանջը կբերի վարակի ավելի արագ տարածման

  • 07-06-2020 09:23:06   | Հայաստան  |  Վերլուծություն

 
Ամեն օր իշխանությունները խորհուրդ են տալիս դիմակներ կրել։ Սակայն տեսնենք, թե ինչի է դա հանգեցնում Հայաստանի պայմաններում։ 
Դիմակներն անհրաժեշտ է փոխել օրական չորս անգամ։ Եթե չի կատարվում այդ պայմանը և օգտագործվում է միայն մեկը, ապա օգուտի փոխարեն այն էական վնաս է բերում, քանի որ դիմակը կուտակում է վարակն օրվա ընթացքում և ինքը դառնում վարակի աղբյուր։
Երկրում, որտեղ մտցվում է դիմակներ կրելու պահանջը, առաջին բանը, որ պետք է հաշվի առնել, այն է, թե ինչքանով են դիմակները մատչելի բնակչության համար: Այսօր չորս դիմակի միջին գինը ավելի քան 1 դոլար է։ Այսինքն՝ ամսական 30-40 դոլար։ Քաղաքացիների որոշակի խմբերի համար դա ծանր բեռ է, թոշակառուների բավական մեծ խմբի համար՝ մի ամբողջ կենսաթոշակ, գիտնականների համար՝ աշխատավարձի կեսը և այլն: 
 
Ինչպե՞ս է վարվելու մարդկանց մեծ մասը։ Ճիշտ է, նրանք կրելու են նույն դիմակը երկար ժամանակ։ Այսինքն, մեծամասնությունը վարակվելու ավելի մեծ ռիսկի է ենթարկելու իրեն (և ուրիշներին)։ Դժվար չէ կանխատեսել, որ տուգանքների սպառնալիքի տակ շատերը դիմակ կկրեն, բայց բացարձակ մեծամասնությունը կրելու է նույն դիմակը ամիսներով։ (Չեմ թաքցնի, իմ հարևաններից շատերն ասում են, որ չեն պատրաստվում օրը մեկ դոլար վճարել դիմակների համար)։
 
Արդյունքում ի՞նչ ստացվեց։ Իսկ ստացվեց այն, որ իրականում իշխանություններն իրենց պահանջներով վարակի տարածում են հրահրում։ 
 
Հետևություն 1. Պետք է կտրուկ նվազեցնել դիմակների գները։
 
Հետևություն 2. Իշխանությունները չեն կարողանում հաշվարկել իրենց որոշումների նույնիսկ պարզագույն հետևանքները։ Մի՞թե իշխանությունների համար դժվար էր հաշվարկել վերը շարադրվածը։
 
Գրիգոր Բարսեղյան 
Հայ մասնագետների խորհրդի նախագահ, գիտությունների դոկտոր, Մարի Կյուրիի անվան միջազգային գիտական մրցանակի դափնեկիր
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play