Իրավիճակը լարվում է․ Գագիկ Ծառուկյանը բացեց խաղաքարտերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Իրավիճակը լարվում է․ Գագիկ Ծառուկյանը բացեց խաղաքարտերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 09-06-2020 14:21:32   | Հայաստան  |  Հասարակություն



Հայաստանում կորոնավիրուսային հիվանդացության օրեցօր աճող թվերին զուգահեռ՝ հաճախակի են դարձել համավարակի դեմ պայքարի հարցում կառավարության ձախողումների, ըստ այդմ նաև հրաժարականի պահանջի մասին խոսակցությունները։ 
 
Եթե բոլորովին վերջերս կառավարության հրաժարականը պահանջում էին արտախորհրդարանական ուժերը, ապա հունիսի 5-ին նման պահանջի անհրաժեշտության մասին բարձրաձայնեց նաև Հայաստանի խորհրդարանի մեծությամբ երկրորդ ուժի՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարությունը՝ ի դեմս Գագիկ Ծառուկյանի։ 
 
Այսպիսով՝ քաղաքական բևեռները կարծես ավելի հստակ են ուրվագծվում։ Թե ի՞նչն էր դրդել Գագիկ Ծառուկյանին բոլորի համար վաղուց հայտնի իր քարտերը բացել՝ այս հարցի պատասխանը թողնենք քաղաքագետներին և քաղաքական մեկնաբաններին։ Իսկ թե ո՞րը կլինի քաղաքական մյուս բևեռի հաջորդ քայլը։ Գուցե, ինչպես քաղաքական գործիչնեցից մեկն է ասել՝ հեղափոխական խոստումները գիտակցվեն ու վերջապես ի կատա՞ր ածվեն։ Հանրությունը սպասում է...
 
 
 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Նոյյան տապան   -   Հասարակություն