ԱՐՄԵՆԱԼ-ը բարձրացնում է հրդեհային անվտանգության մակարդակը


ԱՐՄԵՆԱԼ-ը բարձրացնում է հրդեհային անվտանգության մակարդակը

  • 17-06-2020 14:00:17   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 ԱՐՄԵՆԱԼ գործարանն (ՌՈՒՍԱԼ ընկերության կազմում է) իրականացնում է հրդեհային անվտանգության ծառայության տեխնիկական վերազինման ծրագիրը: Այս նպատակով ձեռք է բերվել ԿամԱԶի հիմքի վրա հզոր հրշեջ մեքենա՝ հինգտոննանոց  ջրի պահեստարանով և փրփուրի 500-լիտրանոց տարողությամբ:
 
Արդյունավետ տեխնիկան նախատեսված է քսասառեցնող հեղուկի պահեստի անվտանգությունն ապահովելու համար, - ասաց ԱՐՄԵՆԱԼ-ի աշխատանքի պահպանության, արտադրական անվտանգության և բնապահպանության բաժնի պետ Վահե Թամազյանը: - Այն համալրեց մեր հավաքակայանը, և այժմ գործարանն ունի երեք հրշեջ մեքենա: 
 
Ծառայության հաջորդ նորույթը հրշեջ դեպոյի մեխանիկական դարպասների փոխարինումն է հեռակառավարվող էլեկտրոնային դարպասներով: Դրանք մի քանի վայրկյանում վահանակով բացվում են վարորդի խցիկից, իսկ էլեկտրաէներգիայի խափանումների դեպքում ապահովված են արագագործ մեխանիկական շարժակով:
 
Գործարանի հրդեհային անվտանգության ծառայության զարգացման հաջորդ նախագիծը կդառնա հրդեհաշիջման նոր համակարգի տեղակայումը տարայի պատրաստման արտադրամասում և պատրաստի արտադրանքի պահեստում:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play