ԱՄԷ-ն Համաշխարհային մրցունակության 2020 թ․տարեկան զեկույցում գլխավորում է Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանը


ԱՄԷ-ն Համաշխարհային մրցունակության 2020 թ․տարեկան զեկույցում գլխավորում է Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանը

  • 24-06-2020 13:10:11   | ԱՄԷ  |  Տնտեսություն

 
ԱՄԷ-ն Համաշխարհային մրցունակության 2020 թ․տարեկան զեկույցում գլխավորում է Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանը, ինչպես նաև ընդգրկվել է աշխարհի 10 լավագույն մրցունակ երկրների ցանկում։ Այս մասին տեղեկացնում է Էմիրաթական «WAM» լրատվական գործակալությունը։
 
Այս տարվա զեկույցում ընդգրկված  ընդհանուր 338 ցուցանիշների համաձայն՝ ԱՄԷ-ն 23 ցուցանիշներում զբաղեցրել է առաջին հորիզոնականը (խորհրդարանում կանանց թվով, միգրացիայի օրենքներով, պետական և մասնավոր սեկտորի համագործակցության և միջավայրի կանոններով)։
 
Բացի այդ Էմիրություններն առաջատար դիրք է զբաղեցրել մի քանի այլ առանցքներում։ Կառավարական արդյունավետության առանցքում զբաղեցրել է 3-րդ տեղը, տնտեսական գործունեության առանցքում՝ 4-րդ, իսկ աշխատատեղ ապահովելու առանցքում՝ 5-րդ տեղը։
 
ԱՄԷ-ն զեկույցի 106 ցուցանիշներում հայտնվել է առաջին տասնյակում, իսկ 59 ցուցանիշներում՝ առաջին հնգյակում:
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն