Երևանի կենդանաբանական այգին ունի նոր կայք


Երևանի կենդանաբանական այգին ունի նոր կայք

  • 30-06-2020 13:40:05   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Գործարկվել է Երևանի կենդանաբանական այգու նոր կայքը՝ zoo.am-ը։
 
«Կայքը դեռևս գտնվում է մշակման փուլում և խնդիրներ ի հայտ գալու դեպքում հայցում ենք Ձեր ներողամտությունը։
 
Կայքն ունի ժամանակակից, գեղեցիկ դիզայն, առաջիկայում կլինի ամբողջական տեղեկատվություն կենդանաբանական այգու գործունեության, ոլորտի կարևոր իրադարձություններիվերաբերյալ։ Կայքում առկա կլինի օնլայն տուրի հնարավորություն այգու տարածքում, այգու քարտեզը, կաշխատի ճկուն որոնողական համակարգ, կլինեն ռուսերեն ու անգլերեն տարբերակները և մի շարք այլ հետաքրքիր նորություններ։
 
Տեղեկացնում ենք, որ Երևանի կենդանաբանական այգու նախկին կայքը՝ yerevanzoo.am-ը,ներկայումս չի պատկանում Երևանի կենդանաբանական այգուն և տարածում է ապատեղեկատվություն»,- ասված է հաղորդագրության մեջ։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play