Աստղային երաժշտությունն արդեն հասանելի է համացանցում


Աստղային երաժշտությունն արդեն հասանելի է համացանցում

  • 30-06-2020 14:53:34   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
«Աստղային հնչյունները» (Starsounds) հետաքրքրաշարժ նախագիծը, որն իրենից ներկայացնում է ստեղծագործություն՝ կազմված աստղերից արձակվող ալիքներից, համադրված  բարդ հարմոնիայով ու տպավորիչ վիզուալ էֆեկտներով,  արդեն հասանելի է համացանցում։
 
Ծրագիրը հիմնված է անվանի աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանի՝ «Մեր ակուստիկ տիեզերքը» և «50 տարի մարդը տիեզերքում» դասախոսությունների վրա։ 
 
2005թ. Գարիկ Իսրայելյանը՝ հավաքագրելով աստղերից   արձակվող ուլտրաձայնային հնչյունները,  դրանք միավորել է մի մեծ գրադարանում։ «Սթարմուսն» ու աստղային երաժշտության գրադարանը ոգեշնչել են բազմաթիվ ստեղծագործողների։ Արդյունքում՝ այսօր մենք ունկնդիրն են դարձել աստղերի դյութիչ հնչյունների։
 
«Աստղային հնչյունները» (“Starsounds”) «Սթարմուս» (“STARMUS” -  Stars and Music), գիտության ու արվեստի միջազգային ամենամյա փառատոնի նախագծերից է, որն անց է կացվում Գարիկ Իսրայելյանի և հանրաճանաչ Քվին (Queen) խմբի գիթառահար Բրայան Մեյի նախաձեռնությամբ՝ տիեզերագիտությունը մեկտեղելով երաժշտության հետ։ 
 
Աստղային երաժշտությունը գործիքավորել է Բրայան Մեյը։ Հանրաճանաչ երաժիշտը Իսրայելյանի գրադարանի ակուստիկ ալիքները նոր հարթության վրա է դրել՝ արագացնելով դրանք մարդու ականջին  լսելի մակարդակի։ Այնուհետև՝ DNEG համաշխարհային ճանաչում ունեցող վիզուալ էֆեկտների ստուդիան, աստղային երաժշտությունը համակցել է աստղային ալիքների և Արեգակի սկավառակի պատկերներով։ 
 
2021թ.-ին «Սթարմուս» (“STARMUS”) փառատոնը հյուրընկալվելու և անց է կացվելու Հայաստանում:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն