ՇՎՏՄ-ն կրկնայցեր է իրականացրել Երևանում և կասեցումներ` ՀՀ տարբեր մարզերում


ՇՎՏՄ-ն կրկնայցեր է իրականացրել Երևանում և կասեցումներ` ՀՀ տարբեր մարզերում

  • 30-06-2020 16:40:07   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը  պարետատան սահմանած հակահամաճարակային անվտանգության պահպանման նորմերի առնչությամբ  մշտադիտարկումներ և կրկնայցեր է  իրականացրել Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում: Ստուգայցերի և կրկնայցերի ընթացքում էական խախտումներ չեն հայտնաբերվել: 
 
«Հիշեցնենք, որ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարետի՝ մայիսի  3-ի N63 որոշման համաձայն՝ շարունակում է մշտադիտարկում իրականացնել առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում:
 
Պարետի որոշմամբ տեսչական մարմինը կատարել է նաև կասեցումներ ՀՀ տարբեր մարզերում, նաև՝ Երևանում: Մասնավորապես Աջափնյակ վարչական շրջանում 24 ժամով կասեցվել է շինանյութի մի շարք խանութների, իսկ Գյումրիում՝ բենզալցակայանների գործունեություն:
 
Նշված վայրերում արձանագրված հիմնական խախտումները դիմակ կրելը պարտադիր լինելու մասին իրազեկման թերթիկների, դիմակների և ձեռնոցների համար նախատեսված հատուկ փակ աղբամանների, ջերմաչափերի և ջերմաչափման գրանցամատյանների բացակայությունն է:
 
Հակահամաճարակային անվտանգության պահպանման նորմերի նկատմամբ տեսչական մարմնի կողմից մշտադիտարկման գործընթացը ՀՀ ամբողջ տարածքում շարունակվում  է»,- ասված է հաղորդագրության մեջ:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն