Հայ-ռուսական համալսարանը հրավիրում է «Հայաստանը տարածաշրջանային ինտեգրացիայի արդի միտումների համատեքստում» օնլայն դպրոց


Հայ-ռուսական համալսարանը հրավիրում է «Հայաստանը տարածաշրջանային ինտեգրացիայի արդի միտումների համատեքստում» օնլայն դպրոց

  • 01-07-2020 10:30:30   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայ-Ռուսական համալսարանի Քաղաքագիտության ամբիոնը հուլիսի 20-24-ն անցկացնելու է «Հայաստանը տարածաշրջանային ինտեգրացիայի արդի միտումների համատեքստում» ամառային օնլայն դպրոցը, որին կարող են մասնակցել ինտեգրացիոն նախագծերի թեմայով հետաքրքրված ուսանողները, մագիստրանտները, ասպիրանտները և երիտասարդ գիտնականները (մինչև 35 տարեկան):
 
Ամառային դպրոցի ընթացքում մասնակիցները կծանոթանան Հայաստանի և Հարավային Կովկասի այլ երկրների քաղաքական ինտեգրացիայի ուղղություններին, ինչպես նաև «Մեծ Եվրասիայի» տարածքում ընթացող փոփոխություններին: Առցանց դասախոսությունները կազմակերպվելու են «Zoom» հարթակի միջոցով։ 
 
 
Դպրոցի շրջանակներում կանցկացվեն դասախոսություններ, քննարկումներ և կիրառական դասընթացներ հետևյալ թեմաներով.
 
1. Հայաստանի ինտեգրման մշակութային և քաղաքակրթական հիմքերը. Արևմուտքի և Արևելքի միջև,
2. Հայաստանը եվրասիական տարածքում. քաղաքականության, աշխարագրության և տնտեսության միջև,
3. Հարավային Կովկասը տարբեր ինտեգրացիոն ուղղությունների համատեքստում. Վրաստան և Հայաստան,
4. Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին քաղաքականության ուղենիշները. ինտեգրացիայի և չմիացման քաղաքականության համադրում,
5. Հայ-ռուսական հարաբերությունները քաղաքական և տնտեսական ինտեգրացիայի համատեքստում,
6. Փափուկ ուժը և ինտեգրացիան,
7. ԵՄ և ԵԱՏՄ հակաճգնաժամային ծրագրերը. ի՞նչ է սպասում ինտեգրացիոն նախագծերին համավարակից հետո,
8. Հայաստանը և Եվրոպան. ինտեգրացիան և ինստիտուցիոնալ բաղադրիչը։
 
Դպրոցի օրերին մասնակիցները կբաժանվեն խմբերի և կկատարեն կիրառական առաջադրանք, որի արդյունքները կքննարկվեն դպրոցի ավարտին: Բոլոր դասերին մասնակցությունը պարտադիր է, իսկ ամառային դպրոցի ծրագիրն ավարտելուց հետո մասնակիցներին կտրվեն վկայագրեր:
 
Ծրագրի աշխատանքային լեզուներն են հայերենը և ռուսերենը: Մասնակիցների քանակը սահմանափակ է: Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել առցանց հարցաթերթիկը հետևյալ հղումով՝ https://form.jotform.me/91501619600449: Վերջնաժամկետը՝ հուլիսի 15, 2020թ.։ Ընտրված մասնակիցները կտեղեկացվեն մինչև ս․թ․ հուլիսի 17-ը:
 
Ամառային դպրոցը կազմակերպվում է ՀՀ ԿԳՄՍՆ Գիտության կոմիտեի աջակցությամբ:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն