ՀՀ նախագահն Անահիտ Թարխանյանի հետ քննարկել է համազգային այգի ստեղծելու նախաձեռնությունը


ՀՀ նախագահն Անահիտ Թարխանյանի հետ քննարկել է համազգային այգի ստեղծելու նախաձեռնությունը

  • 01-07-2020 17:15:15   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել ճարտարապետ Անահիտ Թարխանյանի հետ:
 
Հանդիպմանն անդրադարձ է եղել Ծիծեռնակաբերդի տարածքում համազգային այգի՝ «Հայ պարկ» ստեղծելու՝ նախագահ Սարգսյանի նախաձեռնությանը և այն իրականացնելու հնարավորություններին: Զրուցակիցները կարևորել են այգու ստեղծման նշանակությունն ինչպես համազգային հիշողության պահպանման և համահայկական միասնականության, այնպես էլ մայրաքաղաքի համար բնապահպանական տեսանկյունից:
 
Ճարտարապետ Անահիտ Թարխանյանը, ով Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիրի համահեղինակ, ճարտարապետ Արթուր Թարխանյանի դուստրն է, պատրաստակամություն է հայտնել իր մասնագիտության շրջանակում աջակցություն ցուցաբերել նման կարևոր գաղափարի կյանքի կոչմանը:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն