Անդրեյ Ղուկասյան. «Պատրաստ ենք անելու ամեն հնարավորը, որպեսզի վերականգնվեն «Լոռի» թիմի անվան հետ կապված բարի ավանդույթները»

01-07-2020 18:10:02   | Լոռու մարզ  |  Մամլո հաղորդագրություն
 

 
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, փոխմարզպետ Գայանե Մարկոսյանի, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Ռաֆայել Հարությունյանի, մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանի ուղեկցությամբ հուլիսի 1-ին եղավ Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայում: Այցի նպատակը, ակադեմիայի գործունեությանը, ինչպես նաև «Լոռի» ֆուտբոլային ակումբի մարզչական կազմի, թիմի խաղացողների հետ ծանոթանալն էր:
 
Թիմն այս տարի մասնակցում է Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությանը. առջևում 3 վճռական խաղ է մնացել: Մարզի ղեկավարը հաջողություն մաղթեց թիմին՝ ցանկություն
հայտնելով հուլիսի 2-ին կայանալիք խաղին իր ներկայությամբ ոգևորել տղաներին:
 
-Պատրաստ ենք անելու ամեն հնարավորը, որպեսզի վերականգնվեն «Լոռի» թիմի անվան հետ կապված բարի ավանդույթները և մեր մարզի պատանիների մոտ մեծ սեր ու հետաքրքրություն առաջանա այս մարզաձևի նկատմամբ,-ասաց Ա. Ղուկասյանը: 
 
Նա տեղեկացրեց, որ Վանաձորի ֆուտբոլի մարզադաշտի կառուցումը, թեև այս ընթացքում հայտնի պատճառներով դանդաղել է, սակայն շուտով շահագործման կհանձնվի՝ մարզվելու լավագույն պայմաններ ապահովելով թիմի համար: Մարզի ղեկավարը նաև կարճ զրույցներ ունեցավ թիմի խաղացողների, մարզչի հետ՝ մաղթելով նրանց  հաջողություն առաջիկա և հետագա բոլոր խաղերում: 
 
Ակումբի տնօրեն Վահան Դանիելյանի տեղեկացմամբ, թիմը համալրված է ինչպես հայ, այնպես էլ՝ Իսպանիայի, Պորտուգալիայի, Աֆրիկյան տարբեր պետությունների, Հայիթիի քաղաքացիներ հանդիսացող ֆուտբոլիստներով: Սակայն առաջիկա տարիներին, նրա վստահեցմամբ, թիմը աստիճանաբար կհամալրվի Վանաձորի ֆուտբոլային ակումբում
մարզվող սաներով:
 
Գայանե Մարկոսյանն իր հերթին նույնպես հաջողություն մաղթեց թիմին առաջիկա խաղերում և նշեց, որ այցի նպատակը նաև թե՛ ակադեմիային և թե՛ ակումբին մշտապես աջակցելու պատրաստակամության վերահաստատումն էր և հետագա համատեղ ծրագրերի նախանշումը:
 
Մարզի ղեկավարի կողմից ակադեմիային և թիմին նաև մարզակոշիկներ հանձնվեցին:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 371 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար