Ռուսաստանը սկսել Է դեղամիջոց արտահանել կորոնավիրուսի բուժման համար

02-07-2020 14:58:34   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը (ՌՈւՆՀ) եւ «ԽիմՌար» ընկերությունների խումբն սկսել են կորոնավիրուսի բուժման համար «Ավիֆավիր» պատրաստուկը մատակարարել արտահանման համար. հունիսին այն արդեն ուղարկվել Է Բելառուս, մոտ ժամանակներս սպասվում են մատակարարումները Ղազախստան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում  «Արմենպրես»-ը, ասվում Է հիմնադրամի հաղորդագրության մեջ:
 


«ՌՈւՆՀ-ն եւ «ԽիմՌար» ընկերությունների խումբը հայտարարում են հունիսին կորոնավիրուսի բուժման համար ռուսական «Ավիֆավիր» պատրաստուկի առաջին 100 հազար կուրսի արտադրության մասին, ինչն զգալիորեն գերազանցում Է 60 հազար կուրսի մակարդակով արտադրության սկզբնական պլանը»,-ասվում է
հաղորդագրության մեջ:
 
«Պատրաստուկի մատակարարումները հունիսին իրականացվել են ամբողջ Ռուսաստանի 35 շրջաններ, ինչպես նաեւ Բելառուսի Հանրապետություն: Առաջիկայում «Ավիֆավիր»-ի մատակարարումները նաեւ կիրականացվեն Ղազախստանի Հանրապետություն, ինչի մասին արդեն ձեռք են բերվել պայմանավորվածություններ: Մեկ ամսվա ընթացքում կարտադրվի եւս 100 հազար կուրսից ավելի»,-նշել են հիմնադրամում: Բացի այդ, բանակցություններ են անցկացվում «Ավիֆավիր»-ի մատակարարումների վերաբերյալ Լատինական Ամերիկայի մի շարք պետություններ: Նաեւ իրենց հետաքրքրությունն են հայտնում ԱՊՀ-ի ու Մերձավոր Արեւելքի, ինչպես նաեւ աշխարհի մյուս տարածաշրջանների երկրները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 309 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար