Թիրախավորված համայնքներում սպանդանոցների համար ձեռքբերվող սարքավորումների լիզինգի 20 տոկոս կանխավճարի 15 տոկոսը կսուբսիդավորվի


Թիրախավորված համայնքներում սպանդանոցների համար ձեռքբերվող սարքավորումների լիզինգի 20 տոկոս կանխավճարի 15 տոկոսը կսուբսիդավորվի

  • 02-07-2020 15:26:52   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Կառավարությունը լրացումներ և փոփոխություններ է կատարել նախկիբնում ընդունած որոշումներից մեկում՝ հանրապետությունում պարտադիր սպանդանոցային մորթի անցումը կազմակերպելու համար սպանդանոցային ցանցն ընդլայնելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Ըստ այդմ, մասնավորապես, նախատեսվում է պետական օժանդակություն ցուցաբերել Էկոնոմիկայի նախարարության քարտեզագրած սպանդանոցային ցանցի թիրախավորված համայնքներում շարժական և/կամ շարժական մոդուլային սպանդանոցներ տեղակայելու նպատակով տնտեսավարողներին: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ այս պահին գործում է 23 սպանդանոց, ևս 36-ը շուտով կսկսի գործել, սակայն կլինեն մարզային համայնքներ, որոնք բավականաչափ մոտ չեն գտնվում սպանդանոցներին: Այսպիսով՝ առաջարկվում է ծրագրում կատարել համապատասխան լրացումներ, որոնցով քարտեզագրված սպանդանոցային ցանցի թիրախավորված համայնքներում շարժական և/կամ շարժական մոդուլային սպանդանոցներ տեղակայելու նպատակով ձեռքբերվող սարքավորումների լիզինգի համար անհրաժեշտ 20 տոկոս կանխավճարի 15 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 4.8 մլն դրամը կսուբսիդավորվի։ 
 
Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով որոշմանը նշել է, որ այս ճանապարհին այլընտրանք չի կարող լինել. «Առավել ևս այսօրվա համաճարակային իրավիճակում. առաջիկա ժամանակաշրջանում բոլոր կանխատեսումներով համաճարակներ, մարտահրավերներ լինելու են, և մենք ասֆալտների վրա մորթվող, վաճառվող, գնվող մսի կամ ընդհանրապես սննդամթերքի պատմությանը պետք է վերջ դնենք օր առաջ»:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն