Աշխատանքային ստուգայց 3-րդ զորամիավորումում


Աշխատանքային ստուգայց 3-րդ զորամիավորումում

  • 02-07-2020 18:07:40   | Հայաստան  |  Հասարակություն

 
 
Հուլիսի 1-ին ՀՀ ԶՈւ հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Ա.Հարությունյանի գլխավորած աշխատանքային խումբը ստուգայցով եղել է 3-րդ զորամիավորման հրետանային զորամասերից մեկում: 
 
Ստուգվել են անձնակազմի ֆիզիկական, մարտական և մասնագիտական պատրաստվածությունը, տրվել ստորաբաժանումների ներդաշնակման և փոխգործակցման արդյունավետության զարգացմանը միտված ցուցումներ:
Աշխատանքային խումբը ծանոթացել է առօրյա ծառայության կազմակերպմանը և վերանորոգման ընթացիկ աշխատանքներին: Զորամասի հրամանատարը ներկայացրել է ռազմական տեխնիկայի և սպառազինության նոր ձեռքբերումները։
 
Նոյյան տապան  -   Հասարակություն