Ոստիկանությունն արտակարգ ծառայություն է իրականացրել քննական վայրերի հարակից տարածքներում


Ոստիկանությունն արտակարգ ծառայություն է իրականացրել քննական վայրերի հարակից տարածքներում

  • 02-07-2020 18:30:54   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հուլիսի 2-ին հանրապետության մի քանի դպրոցներում ու կրթական հաստատություններում անցկացվեցին ավարտական և ընդունելության քննություններ։
 
 
ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ  ոստիկանության կարգախմբերը բոլոր քննական վայրերի հարակից տարածքներում իրականացրին արտակարգ ծառայություն։
 
 
«Ոստիկանները ապահովեցին քաղաքացիների միջև սոցիալական հեռավորություն և պարբերաբար ստուգում էին դիմակների առկայությունը։ Կրկին կոչ ենք անում բոլորին՝ դնել դիմակ և պահպանել սոցիալական հեռավորություն»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն