Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի Անկախության օրվա առթիվ
03-07-2020 10:50:34 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Անկախության օրվա առթիվ շնորհավորել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին:
Իր շնորհավորանքներն ու լավագույն բարեմաղթանքները հղելով Բելառուսի ազգային տոնի առթիվ՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է. «Հայ և բելառուս ժողովուրդներին միացնում են դարավոր բարեկամության, հարգանքի և փոխըմբռնման սերտ կապերը:
Վստահ եմ, որ հայ-բելառուսական բազմակողմանի համագործակցությունն այսուհետ ևս կշարունակի հաջողությամբ զարգանալ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով՝ ի շահ մեր երկրների ժողովուրդների»:
Հայաստանի նախագահն Ալեքսանդր Լուկաշենկոյին մաղթել է քաջառողջություն և հաջողություններ, իսկ Բելառուսի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում: