Հաստատվել է կորոնավիրուսի 662 նոր դեպք. գրանցվել է 13 մահ, 3-ը՝ այլ հիվանդության հետեւանքով. ՀՀ ԱՆ


Հաստատվել է կորոնավիրուսի 662 նոր դեպք. գրանցվել է 13 մահ, 3-ը՝ այլ հիվանդության հետեւանքով. ՀՀ ԱՆ

  • 03-07-2020 11:26:10   | Հայաստան  |  Հասարակություն

Հուլիսի 3-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 27.320 դեպք, որից 15.484-ը՝ առողջացած, 469-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11.211 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 118.102 թեստավորում:
 
Այսպիսով՝ այսօր կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 662 նոր դեպք և 448 առողջացած։
 
Մահվան դեպքերի վերաբերյալ ՀՀ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 56 (տղամարդ), 74 (կին), 80 (տղամարդ), 83 (տղամարդ), 66 (տղամարդ), 69 (տղամարդ), 61 (տղամարդ), 82 (տղամարդ), 81 (կին) և 62 (տղամարդ) տարեկան։ Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
 
 
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 156 է:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play