Բոլորին հրավիրում ենք Սարատովկա՝ Լոռու չբացահայտված անկյուններից մեկը


Բոլորին հրավիրում ենք Սարատովկա՝ Լոռու չբացահայտված անկյուններից մեկը

  • 03-07-2020 13:15:09   | Լոռու մարզ  |  Մամլո հաղորդագրություն

 
Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մակոսյանի այցը Տաշիրի տարածաշրջան Տաշիր խոշորացված համայնքի Սարատովկա բնակավայրի զբոսաշրջային գրավչությունները բացահայտելու նպատակ ուներ: Սարատովկան հիմնադրվել է 1910թ.-ին մոլոկանների կողմից: Հետագա տարիներին համայնքը համալրվել է հայազգի բնակչությամբ: Թեև այսօր համայնքում ռուսներ գրեթե չեն մնացել, սակայն պահպանվել են ռուսական կոլորիտով տներն՝ իրենց նախնական տեսքով:
Այսուհանդերձ, Սարատովկայում ամենագերողը բնությունն է և այստեղ տիրող լռությունն ու խաղաղությունը, ամեն քայլափոխի սյուներին բույն դրած արագիլների կափկափոցը, ծառերի մեղմ սոսափը:
 
Բնակավայրի վարչական ղեկավարի ուղեկցությամբ մարզպետի տեղակալը եղավ նաև բնակավայրից քիչ հեռու գտնվող սպիտակաթույր շուշանների լճի տարածքում և իր զարմանքն արտահայտեց, որ համայնքը չի օգտագործում իր զբոսաշրջային հնարավորությունները, բնության կողմից տրված մեծագույն հարստությունները: Քիչ հեռու ևս երկու լիճ կա, որոնք ևս գերում են իրենց գեղեցկությամբ և այստեղ լողացող վայրի բադերի առատությամբ: Տեղի բնակչությունը զբաղվում է խոտաբույսերի, սնկի, մորու հավաքչությամբ: Այստեղ նաև տորֆի արտադրամաս է գործում:
 
Գ. Մարկոսյանի կողմից զբոսաշրջությունն ակտիվացնելու մի քանի առաջարկներ հնչեցին, որոնք հետագայում առավել հանգամանորեն կքննարկվեն մարզի ղեկավարի և համայնքապետի հետ, իսկ մինչ այդ բոլորին հրավիրում ենք Սարատովկա՝ Լոռու չբացահայտված անկյուններից մեկը:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play