Գյումրիից դեպի Աշոցք ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ է


Գյումրիից դեպի Աշոցք ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ է

  • 03-07-2020 16:39:21   | Հայաստան  |  Հասարակություն

Իրականացվող հիմնանորոգման աշխատանքների պատճառով Մ1, Երևան-Գյումրի-հայ-վրացական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ134+500-կմ141+500 և կմ143+300-կմ148+300 հատվածները՝ Գյումրիից դեպի Աշոցք, փակ են։ 

Վարորդներին խորհուրդ է տրվում նշված հատվածները շրջանցել Մ1-Հ32-Ամասիա-Մարմաշեն-Գյումրի հանրապետական նշանակության ավտոճանապարհով։

Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play