«Առաջարկում ենք ներկայացնել կոնկրետ տվյալներ և փաստեր». ԱՆ խոսնակ


«Առաջարկում ենք ներկայացնել կոնկրետ տվյալներ և փաստեր». ԱՆ խոսնակ

  • 03-07-2020 18:54:42   | Հայաստան  |  Հասարակություն

ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բազմաթիվ հարցեր են հնչում` կապված պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հայտարարության հետ: Ցիտում եմ այդ հատվածը. «Ինձ պատմեցին, որ մորաքրոջը տարել են հուղարկավորել են, ինքնահողի օրը, մորաքույրը զանգահարել է ու ասել՝ էս ինչի՞ մի հատ չեք զանգում, հետաքրքրվեք, ես ո՞նց եմ, ո՞նց չեմ»:
 
Եթե իրապես հետաքրքիր է «դեպքը» բացահայտելը` առաջարկում ենք ներկայացնել կոնկրետ տվյալներ և փաստեր, որպեսզի հնարավոր լինի կատարել ուսումնասիրություններ: Այլապես հայտարարությունը նման է «օդում կախված լուրի»:
 
Ինչ վերաբերում է նախորդ դեպքին, ապա հանգամանքները պարզվել են: Տեղի էր ունեցել շփոթմունք՝ ճանաչման ու դիերի տեղափոխման գործընթացում։
 
Ներողություն ենք խնդրում կատարվածի կապակցությամբ և ցավում, որ ընտանիքն առանց այդ էլ դժվարին պահին, նման խնդրի և անհարմարությունների է բախվել»:
Նոյյան տապան  -   Հասարակություն