«Հայաստան էլեկտրական ցանցեր» ընկերությունը կտուգանվի․ ինչ խախտումներ են հայտնաբերվել․ «Ժողովուրդ»

04-07-2020 10:13:38   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մտադիր է տուգանել «Հայաստան էլեկտրական ցանցեր» ընկերությանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանձնաժողովի նախագահի այս տարվա ապրիլի 30-ի հրամանի հիման վրա ստեղծված աշխատանքային խումբը մայիսի 4-8-ը ՀԷՑ-ի կողմից առանձին սպառողներին առաքված էլեկտրաէներգիայի քանակի հնարավոր հավելագրումների փաստի ուսումնասիրության նպատակով «Արարատ», «Աշտարակ» եւ «Աբովյան» էլեկտրական ցանցերում իրականացրել է մոնիթորինգ: Արդյունքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ:
 


Մեզ հայտնի դարձավ, որ իրականացվել է թվով 720 սպառողների առեւտրային հաշվառքի սարքի զննում եւ փաստացի ցուցմունքների գրանցում, որոնք համեմատվել են մայիսի 1-3-ը ժամանակահատվածում ընկերության աշխատակիցների կողմից ցուցմունքների ֆիքսման բլանկներով
գրանցված միեւնույն առեւտրային հաշվիչների ցուցմունքների հետ: Պարզվել է, որ ՀԷՑ-ի աշխատակիցների կողմից մայիսի 1-3-ը ժամանակահատվածում ցուցմունքների ֆիքսման բլանկներում գրանցված թվով 33 հաշվիչներով արձանագրված ցուցմունքներն ավելի մեծ են, քան մայիսի 4-8-ը ժամանակահատվածում աշխատանքային խմբի կողմից նույն առեւտրային հաշվիչներից կարդացված ցուցմունքները: Արդյունքում ՀԾԿՀ-ն մտադիր է հուլիսի 8-ի նիստում ընկերությանը տուգանել 10 մլն դրամի չափով: Արդյոք ՀԷՑ-ը կբողոքարկի ՀԾԿՀ որոշումը՝ ցույց կտա ժամանակը»:
 
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 287 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար