Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 21.1 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

04-07-2020 10:44:11   | Հայաստան  |  Հասարակություն
Հուլիսի 3-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 28 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:
 


 
Մասնավորապես`
 
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ 200 քմ, 300 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 1
000 քմ, 800 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 1 հա, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 200 քմ, 3000 քմ, 400 քմ, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 1 հա, 1 հա, Էրեբւնի վարչական շրջանում՝ 500 քմ,
 
Արագածոտնի մարզի Օշական գյուղում՝ 2500 քմ, Աշտարակ-Փարպի ավտոճանապարհին՝ 4000 քմ, Ոսկեհատ գյուղում՝ 1 հա,
 
Արարատի մարզի Վեդի քաղաքում՝ 1000 քմ, 2000 քմ, Դալար գյուղում՝ 1000 քմ,
 
Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ 6000 քմ, 1000 քմ, Շահումյան գյուղում՝ 1 հա, Արտիմետ գյուղում՝ 1000 քմ, Մերձավան գյուղում՝ 800 քմ, Մուսալեռ գյուղում՝ 1 հա,
 
Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ 2000 քմ, 4 հա,
 
Կոտայքի մարզի Հացավան գյուղում՝ 3000 քմ,
 
Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղում՝ 1000 քմ, Այգեձոր գյուղում՝ 8 հա։
 
Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 470 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար