Հաստատվել է կորոնավիրուսի 580 նոր դեպք, թիվը հասել է 27900-ի, ապաքինվել է 451, մահացել՝ 8 քաղաքացի.ԱՆ


Հաստատվել է կորոնավիրուսի 580 նոր դեպք, թիվը հասել է 27900-ի, ապաքինվել է 451, մահացել՝ 8 քաղաքացի.ԱՆ

  • 04-07-2020 11:04:59   | Հայաստան  |  Հասարակություն

Հուլիսի 4-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 27900 դեպք, որոնցից 15935-ն` առողջացած, 477-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 8-ով ավելի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11331 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 120245 թեստավորում: Երեկ կատարված 2143 թեստից 1563-ը եղել է բացասական արդյունքով։ 
 
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 580 նոր դեպք և 451 առողջացած։
 
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 157 է:
Նոյյան տապան  -   Հասարակություն