Սարսանգի ջրամբարում անչափահասներ են ջրահեղձ եղել

04-07-2020 13:40:39   | Հայաստան  |  Հասարակություն
Հուլիսի 3-ին ժամը 21.20-ին ԱԻՊԾ Մարտակերտի շրջանային բաժնից տեղեկություն է ստացվել, որ Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ համայնքի անչափահաս բնակիչներ՝ Էդուարդ Առաքելի Առաքելյանը՝ ծնված 2009 թվականին և Դավիթ Անդրեի Սահակյանը՝ ծնված 2006 թվականին, ջրահեղձ են եղել Սարսանգի ջրամբարում: Որոնողական աշխատանքներին միացել են Չափարի տեղամասային փրկարար ջոկի անձնակազմը:
 


Էդուարդ Առաքելյանի դին հայտնաբերվել է ջրամբարից և շտապ օգնություն մեքենայով տեղափոխվել Գետավանի տեղամասային
հիվանդանոց: Օգնության են մեկնել ԱՀ ԱԻՊԾ փրկարար ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման ջրասույզները, ինչպես նաև Մարտակերտի ՇԱԻ բաժնի փրկարարները:
 
Դավիթ Սահակյանին դեռևս չեն հայտնաբերել: Փրկարարաորոնողական աշխատանքները շարունակվում են:
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 462 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար