Նորքի տուն-ինտերնատում նոր կորոնավիրուսով վարակված բոլոր տարեցներն առողջացել են


Նորքի տուն-ինտերնատում նոր կորոնավիրուսով վարակված բոլոր տարեցներն առողջացել են

  • 06-07-2020 13:50:32   | Հայաստան  |  Հասարակություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ Նորքի տուն-ինտերնատում նոր կորոնավիրուսով վարակված բոլոր տարեցներն առողջացել են: Նախարարությունը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում նշել է, որ վարակվածության նոր դեպքեր չկան:
 
Հոսպիտալացված բոլոր տարեցները վերադարձել են իրենց բնականոն կյանքին:
 
Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող բոլոր հաստատությունները շարունակում են աշխատել փակ ռեժիմով՝ նվազագույնի հասցնելով մուտք ու ելքի բոլոր հնարավորությունները:
Նոյյան տապան  -   Հասարակություն