«Եղեգ» ՓՀԷԿ-ն իրականացրել է սահմանված ջրաքանակից ավելի ջրառ՝ շրջակա միջավայրին հասցնելով 3,8 մլն դրամի վնաս


«Եղեգ» ՓՀԷԿ-ն իրականացրել է սահմանված ջրաքանակից ավելի ջրառ՝ շրջակա միջավայրին հասցնելով 3,8 մլն դրամի վնաս

  • 06-07-2020 14:20:42   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Վայոց ձորի տարածքային բաժնի աշխատակիցները «Եղեգ ՀԷԿ» ՍՊԸ-ին պատկանող «Եղեգ» ՓՀԷԿ-ում իրականացրած ստուգման արդյունքում պարզվել են, որ ընկերությունն իրականացրել է ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված ջրաքանակից ավելի ջրառ՝ խախտելով ՀՀ ջրային օրենսգրքի 37-րդ հոդվածի պահանջը։
 
Հաշվարկվել է 3.813.821 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
 
Հարուցվել է վարչական վարույթ։
 
 Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն