Հայաստանի ճանապարհներին կատարվում են հիմնանորոգման աշխատանքներ


Հայաստանի ճանապարհներին կատարվում են հիմնանորոգման աշխատանքներ

  • 06-07-2020 15:50:21   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ մի շարք ավտոճանապարհներին մեկնարկել են պետական բյուջեի միջոցներով իրականացվող հիմնանորոգման աշխատանքները։ Մասնավորապես‚ շինարարական աշխատանքներ են իրականացվում Հ-42 Զառիթափ-Նոր Ազնաբերդ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 14 կմ‚ Տ-1-54, Մ-3 Սիփան-Սպիտակի լեռնանցք մարզային նշանակության ավտոճանապարհի 3.8 կմ հատվածներում։
 
Կապալառու կազմակերպությունները հիմնանորոգման շրջանակներում կկատարեն հողային աշխատանքներ, կողնակների հարթեցում և լրացում, եզրաքարերի տեղադրում, ջրահեռացման համակարգերի հիմնանորոգում, մայթերի, անվտանգության տարրերի իրականացում, նշանների, ասֆալտբետոնե ծածկի տեղադրում և գծանշում։ Կվերանորոգվեն նաև Հ-42 Զառիթափ-Նոր Ազնաբերդ հանրապետական նշանակության ավտոճանապարհի վրա գտնվող երկաթբետոնե երկու կամուրջները։
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play