Հնդկաստանը կորոնավիրուսով վարակվածների թվով առաջ Է անցել Ռուսաստանից
06-07-2020 17:59:05 | Հնդկաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Հնդկաստանում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի քանակն անցած օրն աճել Է 24 248-ով եւ հասել 697 413-ի: Հուլիսի 6-ին այդ մասին իր կայքում հայտնել Է Հնդկաստանի առողջապահության եւ ընտանիքի բարեկեցության նախարարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Այսպիսով գերատեսչությունը հավաստել Է նախօրյակին Հնդկաստանի զանգվածային լրատվամիջոցներում հայտնված տեղեկատվությունն այն մասին, որ երկրիրը վարակվածների թվով դուրս Է եկել աշխարհում երրորդ տեղն՝ առաջ անցնելով Ռուսաստանից (681 251 հայտնաբերված հիվանդ): Այդ ցուցանիշով Հնդականստանն այժմ զիջում Է սոսկ ԱՄՆ-ին եւ Բրազիլիային:
Հնդկաստանի առողջապահության նախարարության տեղեկատվությամբ՝ երկրում COVID-19-ից մահացածների թիվը 24 ժամում ավելացել Է 425-ով եւ հասել 19 693-ի: Հիվանդանոցներում բուժվում Է 253 287 հիվանդ, առողջացել Է 424 433-ը:
Ըստ որում, նշում Է գերատեսչությունը, երկրում մշտապես ա ճում Է նաեւ առողջացման ինդեքսը, որն առավոտյան կազմել Է 60,81 տոկոս, իսկ հուլիսի 1-ին՝ 59,51 տոկոս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: