Աջակցության համար դիմելիս սխալ կամ թերի տվյալներ ներկայացրած քաղաքացիներին հնարավորություն կտրվի ևս մեկ դիմում ներկայացնելու

06-07-2020 18:04:34   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 20-րդ և 22-րդ միջոցառումներով նախատեսված աջակցության համար դիմած և սխալ տվյալներ ներկայացրած քաղաքացիներին հնարավորություն կտրվի ևս մեկ անգամ դիմելու:

Դիմումի մշակման արդյունքում հնարավոր է մերժում, եթե քաղաքացին ներկայացրել է վճարային քարտի տվյալներ, որը պատկանում է այլ անձի, եթե վճարային քարտի համարը սխալ է կամ, եթե վճարային քարտը գործող չէ։ Նշված հանգամանքներից որևէ մեկի առկայության դեպքում՝ դրամական աջակցության գումարը չի կարող փոխանցվել։
 


Միջոցառումներով սահմանված դրամական աջակցությունից օգտվելու համար անհրաժեշտ է dimum.ssa.am կայքի միջոցով ներկայացնել նոր էլեկտրոնային դիմումում՝ լրացնելով
բացառապես դիմող քաղաքացու քարտային հաշվին վերաբերող ճիշտ տվյալներ։
 
Նշենք, որ մինչև սխալ տվյալներով լրացված դիմումի մերժման մասին հաղորդագրություն ստանալը հնարավոր չէ մուտքագրել ճշտված տվյալներով երկրորդ դիմում, ուստի անհրաժեշտ է սպասել առաջին դիմումի մերժման մասին ծանուծցմանը:
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 305 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար