ՍԱՏՄ-ն շարունակում է լայնածավալ մշտադիտարկումները


ՍԱՏՄ-ն շարունակում է լայնածավալ մշտադիտարկումները

  • 06-07-2020 18:13:30   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ստուգայցեր է իրականացրել մայրաքաղաքի Նոր Նորք վարչական շրջանում: 
 
«Այդ վարչական շրջանի «Նոր Զովք» առևտրի կենտրոնում ՍԱՏՄ տեսուչներն արձանագրել են մի քանի խախտումներ՝ թերի են լրացվել աշխատակիցների ջերմաչափման գրանցամատյանները, կենսաթոշակային տարիքի հաճախորդների համար նախատեսված՝ 10-ից 12-ն ընկած, ժամանակահատվածում սպասարկվել են նաև այլ հաճախորդներ: Մասնագետները տարածքի հանրային սննդի օբեկտներում ևս արձանգրել են խախտումներ, որոնք հիմնականում կապված են եղել ախտահանման գրանցամատյանների ոչ ճիշտ լրացման հետ, իսկ մի կետում չի կատարվել պատշաճ ախտահանում: Տնտեսավարողները խոստացել են արագ շտկել բոլոր թերացումները:
 
Հայտնաբերված խախտումների մասին արձանագրությունները կներկայացվեն պարետատուն:
 
Խստացված մշտադիտարկումներ են եղել նաև հանրապետության ողջ տարածքում:
 
Սննդամթերքի անվտանգությունը վերահսկող մարմնի ներկայացուցիչները հորդորում են տնտեսավարողներին խստագույնս պահպանել կորոնավիրուսով չվարակվելու համար սահմանված անվտանգության նորմերը և հետամուտ լինում դրանց կատարմանը»:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play