ՀՀ կրթության տեսչական մարմնի ուժեղացված ստուգայցերը Նոր Նորք վարչական շրջանում
06-07-2020 18:26:23 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
ՀՀ կրթության տեսչական մարմինն ուժեղացված վերահսկողություն ու ստուգայցեր է իրականացրել մայրաքաղաքի Նոր Նորք վարչական շրջանի մանկապարտեզներում՝ ՀՀ պարետի որոշումների կատարման նկատմամբ:
«Վերահսկողություն է իրականացվում մանկապարտեզներում սանիտարահիգենիկ նորմերի պահպանման, մանրէազերծման աշխատանքների կատարման նկատամբ: Վերահսկվում է նաև երեխաների և աշխատակիցների ջերմաչափումը՝ օրվա մեջ մի քանի անգամ:
Ստուգայցերից պարզ է դառնում, որ նախադպրոցական ուսումնական հաստատություններում սկսել են առավել պատասխանատվությամբ վերաբերվել թերությունների վերացմանը և հակահամաճարակային կանոնների պահպանմանը, էականորեն նվազել են խախտումները:
Մշտադիտարկումները կրում են շարունակական բնույթ: Արձանագրված խախտումները ՀՀ կրթության տեսչական մարմնի կողմից ամեն օր ներկայացվում են պարետատուն»: