ԲԸՏՄ-ն կրկնակի շրջայցերի ընթացքում գրանցել է խախտումների նվազում

06-07-2020 18:34:38   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հուլիսի 6-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, ՀՀ ոստիկանության հետ համատեղ, կրկնակի շրջայց է կատարել Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում։ 
 


«Զբոսայգիներում իրականացված մշտադիտարկումների ընթացքում նկատվել է խախտումների և թերությունների նվազում։ Քաղաքացիները զբոսնել են դիմակներով,  չեն արձանագրվել նաև
մարդկային կուտակումներ։
 
Լայնածավալ իրազեկման և բացատրական աշխատանքներին զուգահեռ Տեսչական մարմնի աշխատանքային խումբը բաժանել է դիմակներ և հիշեցրել, որ պարետատան կողմից սահմանված հակահամաճարակային կաննոները պարտավոր է պահպանել յուրաքանչյուր ոք։
 
Մայրաքաղաքում և մարզերում իրականացվող ուժեղացված ստուգայցերը շարունակվում են ամենօրյա ռեժիմով»:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 335 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար