Սպիտակ Տան մամուլի խոսնակն իր խոսքում արտաբերել է «Հայոց ցեղասպանություն» եզրույթը
07-07-2020 10:43:36 | ԱՄՆ | Ի՞նչ է գրում մամուլը
armtimes.com Սպիտակ տան մամուլի խոսնակ Քեյլի Մաքենանին հուլիսի 6-ին իր ամենօրյա ճեպազրույցում անդրադարձել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրին ՝ նշելով, որ այն վանդալիզմի զոհ է դարձել:
Հատկանշական է, որ Մաքենանին արտաբերել է հենց «Հայոց ցեղասպանություն» եզրույթը, որից, ԱՄՆ-ում այնքան խուսափում են:
«Թվում է, որ հասկանալու եւ պատմական գիտելիքների պակաս կա, երբ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը, որը ներկայացնում է մարդկության դեմ կատարված բոլոր հանցագործությունների, այդ թվում ստրկության զոհերին, վանդալիզմի է ենթարկվում», - ասել է խոսնակը՝ անդրադառնալով վերջերս Կոլորադոյում Հայոց ցեղասպանության հուշահամալիրի պղծմանը:
Հուշարձանը վանդալիզմի էր ենթարկվել սեւամորթ ամերիկացու՝ ոստիկանի կողմից ենթադրյալ սպանության հետեւանքով ծայր առած բողոքի ցույցերի ընթացքում: