Ստեփանավանի քաղաքապետին կալանավորելու որոշում կա. Armlur.am


Ստեփանավանի քաղաքապետին կալանավորելու որոշում կա. Armlur.am

  • 07-07-2020 11:57:50   | Լոռու մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը

Armlur.am-ի տեղեկություններով իրավապահները խուզարկություն են իրականացրել Ստեփանավանի քաղաքապետ
 
Միքայել Ղարաքեշիշյանի տանը եւ դեռ ավելին, որոշում է կայացվել նրան կալանավորել, սակայն դատարանը մերժել է նախաքննական մարմնի միջնորդությունը: Իրավապահ համակարգից մեզ հասած տեղեկությունների համաձայն, Ղարաքեշիշյանի կալանավորումը «սարերի հետեւում» չէ եւ ուշ թե շուտ դատարանը կբավարարի նախաքննական մարմնի որոշումը, ու քաղաքապետ Ղարաքեշիշյանը կկալանավորի»:
 
Armlur.am-ի հետ զրույցում Միքայել Ղարաքեշիշյանը նշեց, որ խուզարկություն չեն արել իր բնակարանում, բայց հաստատեց, որ դատարան են դիմել իրեն կալանավորելու համար: Իսկ ինչ է կատարվում քաղաքապետի շուրջ:
 
Հիշեցնենք, որ Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի՝ 274 միլիոն դրամ խարդախությամբ հափշտակելու և փաստաթղթեր կեղծելու մեջ։ 2012 թվականից Լոռու մարզի Ստեփանավան համայնքը ղեկավարող Միքայել Ղարաքեշիշյանը մեղադրվում իր նախկին պաշտոնը զբաղեցնելու ժամանակ պետական միջոցները հափշտակելու համար։ Միքայել Ղարաքեշիշյանը, մինչև քաղաքապետ ընտրվելը, 14 տարի ղեկավարել է Ստեփանավանի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունը։ Ղարաքեշիշյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդված 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքները կատարելու մեջ։ Նա չի ընդունում մեղադրանքը:
 
Մանրամասները՝ տեսանյութում
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play