Անձնագրի պատճենը՝ կորոնավիրուսից մահացածի դիակի հետ. ԱՆ նոր ցուցումը



07-07-2020 12:59:07   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
factor.am Առողջապահության նախարարությունում  որոշել են այսուհետ բոլոր բժշկական կազմակերպություններից պահանջել,
 


որպեսզի կորոնավիրուսային հիվանդությամբ մահացածի դիակի հետ բացի է
պիկրիզը, դիահերձարան ուղարկվի նաև մահացածի անձը հաստատող փաստաթղթի պատճենը։ Այդ մասին գրությունն այսօր Առողջապահության նախարարությունն ուղարկել է բոլոր բուժհաստատությունների տնօրեններին։
 
Factor tv-ի հետ զրույցում մեր այս տեղեկությունը հաստատեց առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ «Դա արվում է՝ ավելի ճշգրիտ նույնականացում անելու համար»,- ասաց նա։
 
Ընդդիմադիր ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, որն առաջինն էր բարձրաձայնել գյումրեցի տատիկի կորած դիակի մասին, համարում է, որ այստեղ կա լուրջ թերացում. նման վերահսկողությունն անհրաժեշտ էր ի սկզբանե. «Դա պետք
էր անել շատ վաղուց, որովհետև ինձ զանգում են բազմաթիվ ընտանիքներ, որոնք ստացել են կորոնավիրուսով մահացած հարազատի դին և հիմա ցանկանում են արտաշիրիմում անել։ Պատկերացնո՞ւմ եք՝ մարդկանց մեջ ինչ վախ, կասկած է ընկել, որ գուցե հուղարկավորել են ուրիշի հանգուցյալին։ Ինչ հիմա անում են, վաղուց պիտի անեին, որ դիակները չխառնեին։ Հիմա էլ մեղքը փորձում են տատի թոռան վրա գցել, թե նա տատիկին տեղը չի բերել։ Չի կարելի այդպես անամոթաբար մշտապես ստել»,- նշեց Զոհրաբյանը։
 
Իշխող ուժի պատգամավոր Արփի Դավոյանը, մինչդեռ, գտնում է, որ անհրաժեշտ լուծումները տրվում են ըստ իրավիճակի: «ԱՆ-ն ընթացակարգեր է մշակում՝ կապված իրավիճակի հետ։ Եվ կարծում եմ՝ նպատակահարմար են գտել այդպես»,- ասաց նա։
 
Ընդդիմադիր մեկ այլ ուժի՝ «Լուսավոր հայաստան»-ի պատգամավոր Գևորգ Գորգիսյանն Առողջապահության նախարարության այս որոշումը ողջունում է, սակայն գյումրեցի տատիկի օրինակով պնդում է, որ առողջապահության համակարգում քաոս է տիրում: «Դեպքը գալիս է ակնառու դարձնելու մի փաստ, որ տոտալ քաոս է տիրում ամբողջ ոլորտում և հնարավոր է դի կորցնել։ Ընդ որում՝ ակնհա՞յտ է, չէ, որ եթե այդ դիակը տարել և թաղել էին, նշանակում է՝ այդ մարդկանց հարազատները ինչ-որ ուրիշ տեղ են թաղված, դա էլ պետք է հայտնաբերել»,- շեշտեց նա։
 
Մանրամասները՝ տեսանյութում:
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 247 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար