Արտակարգ դրությունը կարող է երկարաձգվել, Պետությունը մտածում է դրանից դուրս կանոնները պահպանելու իրավական ռեժիմի մասին. ՀԺ

07-07-2020 16:02:31   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Արտակարգ դրությունը Հայաստանում կարող է երկարաձգվել, դրանից դուրս նաեւ Պետությունը մտածում է կանոնները պահպանելու իրավական ռեժիմ ունենալու մասին։
 


ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այս մասին հայտնեց մամուլի ասուլիսի ժամանակ՝ հարցին ի պատասխան՝ արդյոք տեսնո՞ւմ է արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելու անհրաժեշտություն։ Պատասխանը հստակ է՝ այո։
 
«Հավերժ արտակարգ դրություն չի կարող լինել: Սակայն արտակարգ դրությամբ պայմանավորված՝ կանոնների պահպանումը պետք է մնա ուղիղ այնքան, որքան առկա է այս մարտահրավերը: Մենք չենք կարող մեզ թույլ տալ նման «շռայլություն», երբ արտակարգ դրությունը հանելով եւ
այլ իրավական կարգավորումներ չունենալով, կունենանք հիվանդության պայթյունաձեւ տարածում՝ դրանից բխող ծանր եւ աղետալի հետեւանքներով»։
 
Նախարարն ընդգծեց, որ այժմ մտածում են արտակարգ դրությունից դուրս նույն կանոնները պահպանելու իրավական ռեժիմ ունենալու մասին: Այսինքն՝ հնարավորություն ունենալու օրենսդրական մակարդակով պարտադրել ազգաբնակչությանը պահպանել կանոնները՝ դիմակների կրումը, սոցիալական հեռավորության պահպանումը, տարբեր տնտեսավարող սուբյեկտների մոտ այլ կարգավորումներ, եւ դրանից բխող պատասխանատվության միջոցները։
 
Նախարարն ասուլիսի ժամանակ անդարադարձավ նաեւ ազգային փոքրամասնություններին։ Լրագրողներից մեկի այն դիտարկմանը, թե մեզ մոտ վարակի օջախներից մեկը Արմավիր մարզի Տանձուտ համայնքն էր, որտեղ վարակվածների մեծամասնությունը եզդիներն էին, նշեց, որ ունենք ազգային փոքրամասնություններ, որ մեզ նման տաք ազգեր են։
 
«Ազգային փոքրամասնությունների մոտ դեպքերի մեծ թիվը, իմ սուբյեկտիվ եւ շատ կարճ արված եզրակացությունների հիման վրա, նրանց մշակութային առանձնահատուկություներով է պայմանավորված՝ հավաքներ անելու, շատ շփվելու, հյուր շատ գնալու»,- նկատեց Թորոսյանը՝ ավելացնելով շատ չենք տարբերվում, 2 դեպքում էլ կանոնների պահպանման խնդիր կա։
 
Նախարարի խոսքով՝ միայն
ազգային փոքրամասնությամբ պայմանավորված շատ լուրջ բռնկում չենք ունեցել։ Տանձուտի դեպքն առանձին կուսումնասիրի՝ հասկանալու՝ ինչով է պայմանավորված։
 
Թորոսյանը առիթն օգտագործեց եւ հորդորեց անկախ մշակութային առանձնատկություններից, ավանդություներից, ապրել կանոններով։ «Հիվանդությունն ազգային պատկանելություն չի հարցնում»։
 
Նա հույս հայտնեց, որ այս ամենը հետագայում կավարտվի ու կկարողանանք վերադառնալ սովորական կյանքին։
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 272 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար