Երևանի ողջ տարածքում երթևեկության թույլատրելի առավելագույն արագությունը կսահմանվի 60 կմ/ժ


Երևանի ողջ տարածքում երթևեկության թույլատրելի առավելագույն արագությունը կսահմանվի 60 կմ/ժ

  • 07-07-2020 17:18:29   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով Երևան քաղաքի այն ճանապարհահատվածներում, որտեղ տրանսպորտային միջոցների երթևեկության թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ-ից ավելի է սահմանված, 2020թ. հուլիսի 18-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, որի արդյունքում նման բոլոր ճանապարհահատվածներում երթևեկության թույլատրելի առավելագույն արագությունը կսահմանվի 60 կմ/ժ:
 
Այդ ճանապարհահատվածներն են՝
1.Իսակովի պողոտա
2.Թբիլիսյան խճուղի
3.Մոնթե Մելքոնյան փողոց
4. Աճառյան փողոց
5. Դավիթ-Բեկի փողոց
6. Մյասնիկյան պողոտա
7. Սարալանջի պողոտա
8. Աշտարակի խճուղի:
 
Այսպիով՝ նշված փոփոխությամբ Երևան քաղաքի ողջ տարածքում տրանսպորտային միջոցների երթևեկության թույլատրելի առավելագույն արագությունը 2020 թ. հուլիսի 18-ից կսահմանվի 60 կմ/ժ:
 
 
Ճանապարհային ոստիկանություն
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն