Աշխարհում քաղցած մարդկանց թիվը կորոնավիրուսի պատճառով կարող է հասնել 1 միլիարդի. զեկույց

07-07-2020 18:22:00   | Գերմանիա  |  Ի՞նչ է գրում մամուլը
aravot.am Աշխարհում քաղցած մարդկանց թիվը կարող է հասնել 1 միլիարդի, նախազգուշացնում է գերմանական բարեգործական կազմակերպությունը (Welthungerhilfe):
 


Մասնավորապես, Աֆրիկայի երկրներում և Հարավային կիսագնդի մի շարք պետություններում աճում է COVID-19-ով վարակվածների թիվը, շատերը աշխատանք են կորցնում, բացի այդ համավարակի պատճառով խիստ տուժել է տնտեսությունը, ինչն էլ հանգեցրել է գնաճի: Կազմակերպության ամենամյա զեկույցի համաձայն՝ կորոնավիրուսն էլ ավելի
է խորացրել գոյություն ունեցող խնդիրները և ճգնաժամերը, ինչպիսին է երաշտը, կլիմայի փոփոխությունները, զինված հակամարտությունները, առողջապահական համակարգերի սխալները: Ընդ որում, աշխարհում քաղցած մարդկանց թիվը կարող է կտրուկ աճել արդեն առաջիկա ամիսներին: Համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակից ամենաշատը կտուժեն զարգացող երկրները, ինչպես նաև անցումային տնտեսություն ունեցող պետությունները, կարծում են զեկույցի հեղինակները: Մասնավորապես, տրանսպորտային և առևտրային սահմանափակումների պատճառով խափանվում են մի շարք մատակարարումներ, իսկ տնտեսական խնդիրներն էլ հանգեցնում են աղքատության մակարդակի աճի: Welthungerhilfe-ի տվյալներով՝ ներկայում աշխարհում քաղցած է շուրջ 821,6 միլիոն մարդ, ինչը կազմում է Երկրի բնակչության 11 տոկոսը:  
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 400 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար