Աշխարհում քաղցած մարդկանց թիվը կորոնավիրուսի պատճառով կարող է հասնել 1 միլիարդի. զեկույց


Աշխարհում քաղցած մարդկանց թիվը կորոնավիրուսի պատճառով կարող է հասնել 1 միլիարդի. զեկույց

  • 07-07-2020 18:22:00   | Գերմանիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

aravot.am Աշխարհում քաղցած մարդկանց թիվը կարող է հասնել 1 միլիարդի, նախազգուշացնում է գերմանական բարեգործական կազմակերպությունը (Welthungerhilfe):
 
Մասնավորապես, Աֆրիկայի երկրներում և Հարավային կիսագնդի մի շարք պետություններում աճում է COVID-19-ով վարակվածների թիվը, շատերը աշխատանք են կորցնում, բացի այդ համավարակի պատճառով խիստ տուժել է տնտեսությունը, ինչն էլ հանգեցրել է գնաճի: Կազմակերպության ամենամյա զեկույցի համաձայն՝ կորոնավիրուսն էլ ավելի է խորացրել գոյություն ունեցող խնդիրները և ճգնաժամերը, ինչպիսին է երաշտը, կլիմայի փոփոխությունները, զինված հակամարտությունները, առողջապահական համակարգերի սխալները: Ընդ որում, աշխարհում քաղցած մարդկանց թիվը կարող է կտրուկ աճել արդեն առաջիկա ամիսներին: Համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակից ամենաշատը կտուժեն զարգացող երկրները, ինչպես նաև անցումային տնտեսություն ունեցող պետությունները, կարծում են զեկույցի հեղինակները: Մասնավորապես, տրանսպորտային և առևտրային սահմանափակումների պատճառով խափանվում են մի շարք մատակարարումներ, իսկ տնտեսական խնդիրներն էլ հանգեցնում են աղքատության մակարդակի աճի: Welthungerhilfe-ի տվյալներով՝ ներկայում աշխարհում քաղցած է շուրջ 821,6 միլիոն մարդ, ինչը կազմում է Երկրի բնակչության 11 տոկոսը:  
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը