Հայտնաբերվել են պայթուցիկ սարքեր. ԱԻՆ


Հայտնաբերվել են պայթուցիկ սարքեր. ԱԻՆ

  • 07-07-2020 18:57:37   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հուլիսի 7-ին, ժամը 15։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Մերիդիան» էքսպոկենտրոն ՓԲԸ-ի մոտակայքում հայտնաբերվել են պայթուցիկ սարքեր։
 
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը։
 
Պարզվել է, որ Ոսկերիչների փողոցի թիվ 1 հասցեի մոտակայքում հայտնաբերվել են Ֆ-1 տեսակի նռնակ առանց պայթուցիչի և 23 հատ 5․45 մմ տրամաչափի փամփուշտ, որոնք տեղափոխվել են ոստիկանության Կենտրոնականի բաժին։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն