Հուլիսի 8-ին Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի բնակիչները կշարունակեն իրենց բարիկադային պայքարը։Նրանք պատրաստ չեն զիջելու դիրքերը և ետ կանգնելու իրենց պահանջից։
Համայնքի բնակիչները հուսով են, որ ոստիկանությունը ուժ չի կիրառի խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ։
Համայնքի կողքին կանգնած է բացառապես օրենքի սահմաններում գործող իրավաբանական խումբ, որն ամեն ինչ անելու է ժողովրդի ձայնը համապատասխան մարմիններին հասցնելու և խնդրին լուծում տալու համար։ Այս մասին «Նոյյան Տապան»-ին հայտնեց «Հանուն ժողովրդի բարեկեցության» մարդասիրական և տնտեսական զարգացման ՀԿ նախագահ Այսեր Իսայանը։