Հայ-Ռուսական համալսարանը հրավիրում է «Սահմանադրական իրավունք»-ի օնլայն դպրոց


Հայ-Ռուսական համալսարանը հրավիրում է «Սահմանադրական իրավունք»-ի օնլայն դպրոց

  • 08-07-2020 10:45:00   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայ-Ռուսական համալսարանի Իրավունքի և քաղաքականության ինստիտուտը հուլիսի 11-18-ն անցկացնելու է «Սահմանադրական իրավունք»-ի օնլայն ամառային դպրոց: 
 
ՀՌՀ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դպրոցի բանախոսներն են լինելու Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր, իրավաբանական գիտությունների թեկնածու, սահմանադրագետ Անահիտ Մանասյանը, Բեռլինի Հումբլոտի անվան համալսարանի դոցենտ, իրավաբանական գիտությունների դոկտոր Գոռ Հովհաննիսյանը, Հայ-Ռուսական համալսարանի Իրավունքի և քաղաքականության ինստիտուտի Քրեական իրավունքի և քրեական դատավարության իրավունքի ամբիոնի դասախոս Արամ Վարդևանյանը, Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Իրավաբանական ֆակուլտետի Սահմանադրական և մունիցիպալ իրավունքի ամբիոնի դոցենտ Դմիտրի Շուստրովը, ինչպես նաև Պյատիգորսկի պետական համալսարանի, Ուրալի պետական իրավաբանական համալսարանի և Սիբիրի դաշնային համալսարանի ներկայացուցիչները։ 
 
Նշվում է, որ Հայ-Ռուսական համալսարանն իր միջազգային գործընկերների հետ նախաձեռնելու է համալսարանում Սահմանադրական իրավունքի կենտրոնի հիմնադրումը։
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play