Ժողովուրդն ատում է նախկին երեք իշխանություններին. ի՞նչ բախտի կարժանան ներկաները


Ժողովուրդն ատում է նախկին երեք իշխանություններին. ի՞նչ բախտի կարժանան ներկաները

  • 08-07-2020 13:00:06   | Հայաստան  |  Քննարկում



Հուլիսի 8-ի «Նոյյան Տապան»-ի ուղիղ եթերում հեռարձակվող «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է «Տանիք» ՀԿ նախագահ  Հրայր Մելքոնյանը:
 

Հարց․   Անկախության տարիներին մենք ունեցանք 3 իշխանություն:  Նրանցից յուրաքանչյուրի կատարած աշխատանքի հանրագումարում է, որ մենք այսօր ունենք այս երկիրը: Սակայն  անկախ նրանից, թե այդ երեքից որը ինչ է արել, լավ է արել թե վատ է արել, անկախ նրանից, թե ինչպես էր եկել իշխանության, իրենց  իշխանավարման տարիներին վաստակեցին  հասարակության ատելությունը: Այսօր,  չհաշված որոշ բացառությունների ու քաղաքականացված խմբերի, հասարակությունը  նրանց բոլորին վատ, նույնիսկ ատելությամբ է հիշում:  Ինչո՞ւ, այդ իշխանությունները մի՞թե որևէ դրական բան չէին արել, մի՞թե նրանք եկել էին միայն քանդել ավերելու համար: Թե՞ պարզապես մենք իշխանություն չենք սիրում և ինչ իշխանություն էլ լինի դժգոհելու ենք:

 

Ճիշտ է դարերով մենք պետականություն  չենք ունեցել, սակայն միշտ եղել են իշխանություններ, որոնք ներկայացրել են այն պետությունների  շահերը, որոնք իշխել են մեր տարածքներում  ու մեր ժողովրդին:  Դրանք եղել են մեզ համար օտար, եղել են ատելի:   Այդ պատճառով մեանում դարերի ընթացքում իշխանությունների հանդեպ ձևավորվել են որոշակի ավանդույթներ,  որոնք ինքնապահպանման ու ազգապահպան խնդիր են լուծել:  

Անկախության հետ նման խնդրի լուծման կարիքը թվում է պիտի վերանար: Սակայն կար ավանդույթը, որ ազգապահպանման ու ինքնապահպանման հարցերին վերաբերվում էր որպես օրակարգային ու գերակա  և կար  համաշխարհային քաղաքականությու ու հոսանքներ, որոնք այդ խնդիրները  դարձնում էին արդիական: Մասնավորապես գլոբալիզացիան: 

Կարծում եմ դա է եղել այն խորքային պատճառը, որ մերպետության ստեղծման ակունքներում ծնվեց  է ՀՀ Անկախության Հռչակագիրը: Ընդորում Հռչակագիրը  մեր անկախության տարիների  այն հազվագյուտ փաստաթուղթն է, որն որն ընդունելի է եղել թե Հայաստանի ու Արցախի բնակչության, թե սփյուռքահայության, թե Հայաստանում ու սփյուռքում գործող քաղաքական ուժերի կողմից:  Դա այն փաստաթուղթն էր, որի հիման վրա և որի ոգով ստեղծվելու էին ՀՀ Սահմանադրությունն ու օրենսդրությունը: Այսինքն  Հայաստանի ներքին  և արտաքին քաղաքականության իրականացման համար Հռչակագիրը պետք է լիներ ուղենիշային փաստաթուղթ  (ինչպես նշված է Հռչակագրի 12-րդ կետում): 

Սակայնհետագայում, թե իրականացվող քաղաքականությունը, թե   սահմանադրությունն ու  օրենսդրությունը չեն պահպանել Հռչակագրի ներքին տրամաբանությունը, իսկ ՀՀ  նախկին երեք  իշխանությունները վարել են  այնպիսի քաղաքականություն, որը տարբերվել է Հռչակագրի նախանշած ուղուց և արտացոլել է  իշխող քաղաքական ուժի աշխարհընկալումը, շահերն ու ակնկալիքները (հիմնական ակնկալիքը եղել է վերընտրվելու և  իշխանությունը պահպանելու ձգտումը): 

Բնականորենդա չէր ընկալվելու հասարակության կողմից ու բերելու էր հասարակության և իշխանական վերնախավի միջև օտարության ու թշնամանքի մթնոլորտիստեղծման: Ինչը և տեղի է ունեցել ՀՀ բոլոր իշխանությունների կառավարման ընթացքում:

Իսկհասարակությանկողմիցմերժվող, չընդունվողիշխանություններըորպեսկանոնիրենցիշխանությունըսկսումենօգտագործելսեփականթիմիհամախոհներիբիզնեսպոտենցիալըաճեցնելուհամար, հասկանալով, որդալինելուէհետագայումվերընտրմանհնարավորությունըապահովողլծակներիցմեկը: Ինչըևարելեննախկին  3 իշխանությունները:

Կարծումեմպատճառներըպետքէփնտրենքսրամեջ: Այսինքնպետությունըստեղծելուց  ներկայացվելէմիբան, որըբոլորիհամարընդունելիուհասկանալիէեղել, իսկ  հետագայումստեղծվելէմիուրիշբան, որըշատքիչընդհանրություններունինախագտեսվածիուերազածիհետ:

ՀարցԻ՞նչպետքէանի4-րդիշխանությունըայդբախտինչարժանանալուհամար:

Ես իհարկե չէի ցանկանա, որ  նման բան լիներ: ՀՀ 4-րդ իշխանությունը պետք վերակառուցի պետությունը և  դարձնի այնպիսին, ինչպիսին այն նախատեսված է եղել իր ստեղծման ակունքներում՝ ՀՀ Անկախության Հռչակագրում:   

Իհարկե կան մարդիկ, որոնք ասում են, թե Հռչակագիրը  30 տարի առաջ է ստեղծվել, այսօր արդիական չէ, որ այն ժամանակ աշխարհն ու չափանիշները ուրիշ էին և այլն: Սակայն անկախ նրանից, թե ով ինչ է ասելու, քանի դեռ մենք  մեր պետությունը  չենք համապատասխանեցնում այն փիլիսոփայությանը, որում այն ծնվել է, ունենալու ենք պրոբլեմներ

Ես չեմ անդրադառնում տնտեսվարման գործառույթներին, որտեղ ամեն ինչը շրջվել է գլխիվայր և բացարձակապես չի համապատասխանում Հռչակագրի փիլիսոփայությանը, որտեղ մենք փորձում ենք նմանվել ուրիշներին, ներմուծել ինչ որ տնտեսվարման մոդելներ, հայտարարելով, որ դրանք իրենց լավ լինելը ապացուցել են այլ երկրներում,  մոռանալով, որ այն ինչը լավ է Եվրոպայում, Ռուսաստանում, կամ Ամերիկայում, կարող է չհամապատասխանել մեր աշխարհընկալմանը և մեզ մոտ լինի ոչ արդյունավետ:  

Այսօր ստեղծվել է բացառիկ հնարավորություն և բացառիկ բարենպաստ պայմաններ, որպեսզի հետագայում բացառվեն հասարակության և իշխող քաղաքական ուժերի հարաբերություններում օտարացումն ու թշնամանքը: Իսկ դրան հասնելու ճանապարհը իշխող քաղաքական ուժի կողմից Անկախության Հռչակագրի դրույթների պահանջներին վերադարձն է, Հռչակագրին հակասող սահամանադրության հոդվածների,  օրենքների ու այլ փաստաթղթերի վերանայման գործընթացներ սկսելով:

Հարց․     Անկախության Հռչակագրում անդրադարձ է կատարվում նաև սփյուռքին: Ընդ որում  անկախության տարիների մեր բոլոր իշխանությունները սփյուռքը դիտել են մեր շահերի սպասարկման տեսանկյունից, որպես ֆինանսական ներարկումների ու ներդրումների, ինչպես նաև որոշակի հարցերում լոբբինգի ապահովման միջոց: Իսկ ինչպե՞ս է այդ հարցը նայվում ըստ Անկախության Հռչակագրի: 

Անկախության Հռչակագիրը պետությանը, քաղաքացուն և հայությանը դիտարկում է որպես մեկ համակարգ, իր  ինքնապահպանման, աճի ու զարգացման հատկանիշներով:

Ինչպես ուրվագծված է Հռչակագրում,Հայաստան-սփյուռք հարաբերությունները պետք է բերվեն երկկողմանի շահերի և պարտավորությունների հարթություն, քանի որ միայն համաժողովներով, բիզնես ներդրումների պայմաններ ստեղծելով և ցանկությունների դաշտում գործելով լուրջ արդյունքներ և մեծ արդյունավետություն ակնկալելը լուրջ չէ:

 Նման ձևով մենք կարող ենք մեր հարաբերությունները կառուցել բոլոր պոտենցիալ ներդրողների հետ, անկախ այն բանից, նրանք հայ են, թե ոչ:  Սփյուռքին պետք է վերաբերվել որպես սեփական մարդկային ռեսուրսի, ինչպես նախատեսում են  Հռչակագիրը և  մեր կողմից մշակված փաստաթղթի 3-րդ և 4-րդ կետերը:

Իհարկե, եթե մենք սկսում ենք դիտարկել սփյուռքը որպես սեփական մարդկային ռեսուրս, ապա ունենալու ենք  որոշակի հոգսեր, պարտավորություններ, նաև ֆինանսական խնդիրներ: Սակայն դա այն ճանապարհն է, որով սփյուռքի քաղաքացին տեսնելու է, որ մենք ոչ միայն հետաքրքրված ենք իրենով, այլ նաև  պատրաստակամ ենք իր հոգսերը լսելու, այլ նաև իր շահերը համարելու ենք մերը:    Բնական է, որ այդպիսի աշխատանքի իրականացումը պետք է լինի  սփյուռքի ներուժը կազմակերպելու և ուղղորդելու միջոցով: Իսկ դրա համար մենք ունենք բոլոր հնարավորությունները:

Քանի որ սփյուռքում կան նաև որոշակի գործող միավորներ, քաղաքական ուժերի, հայրենակցական  միությունների, բարեգործական միությունների տեսքով, որոնց բոլորի կողմից Անկախության Հռչակագիրը եղել է ողջունելի, Հռչակագրին վերադարձը հնարավորություն կստեղծի մեր կողմից մշակված փաստաթղթի 3 և 4 կետերում նշված փիլիսոփայության ներարկմանը սփյուռքահայության շրջանում:

Իհարկե ես հասկանում եմ, որ դրա համար պետք է թե՛ անելիքային լուրջ ծրագրի մշակում,  թե՛ քարոզչական մեծածավալ աշխատանքի իրականացում, թե՛ հայկական գաղթօջախներում  մշտապես գործող անձանց ու խմբերի ստեղծում, թե՛ մեր արտաքին քաղաքական գերատեսչության խնդիրների ու նպատակների վերանայում:

Ընդ որում մեր արտաքին քաղաքական գերատեսչության հիմնական գործառույթներից մեկը պետք է դառնա այն, որ բոլոր հարթակներում ներարկվի այն գաղափարը, որը մենք ձևակերպել ենք մեր կողմից մշակված փաստաթղթի 3-րդ կետում: Դրա համար իհարկե կան առավել նուրբ ձևակերպումներ (մշակութային ինքնության պահպանում և այլն), որոնք կարծում եմ  հնարավոր և հեշտ  կլինի միջազգային հարթակներում մատուցել:

Վարչապետը իր ելույթներից մեկում խոսում էր հայկական կապիտալի մասին: Ես կարծում եմ, որ այդ կապիտալի մեջ պետք է ներառել  նաև այն մարդկային ներուժը, այն մտավոր պոտենցիալը, այն քաղաքական ներուժը, որը գործում է արտերկրում և սպասարկում է արտերկրյա շահերը: Մեր կողմից մշակված փաստաթղթի 3-րդ և 4-րդ կետերում նշված քաղաքականության իրականացման դեպքում, մենք հնարավորություն կունենանք ակնկալել հայկական կապիտալի ներհոսքին իր բոլոր ձևերով:

Հարց․    Վերադառնանք տնտեսությանը: Ինչ կփոխվի մեր կյանքում եթե ամեն ինչ սկսվի իրականացվել ըստ Անկախության Հռչակագրի: 

Կփոխվի ամեն ինչ: Նախ այն ինչ մերն է, կսկսի ծառայել մեր շահերին: Օրինակ ջրային ռեսուրսների շահագործման ու օգտագործման ձևերը: Այսօր դրանով ոչ միայն իրականացվում է հասարակության բացահայտ թալան, ինչ որ կազմակերպության կողմից, այլև հենց ռեսուրսն է փոշիացվում:

Չէին կարող կնքվել այնպիսի պայմանագրեր, ինչպիսին գազի պայմանագիրն է, որը նորից թե հասարակությանը, թե պետությանը բացահայտ թալանի պայմանագիր է: Էներգետիկան- նորից տնտեսագիտական որևէ չափանիշի մեջ չտեղավորվող գներ ու թալան: Ընդ որում սրանք նաև ունեն խորքային նպատակ, որով ապահովվում է երկրի զարգացման կասեցումը:

Ճիշտ է, այս ամենը իրականացվել է նախկինների կողմից, սակայն սրանց չվերացնելը սևացնելու է ներկաներին: Իսկ վերացնելու լավագույն տարբերակը ՀՀ Անկախության Հռչակագրի տրամաբանության մեջ տեղավորվելն ու նոր սահմանադրությունը ըստ դրա պատրաստելն է:

 

 

Հաղորդումները ուղիղ հեռարձակմամբ կարելի է դիտել Նոյյան Տապան Ալիքով, որը հեռարձակվում է հետույալ մալուխային ցանցերով․

Հայաստանի Հանրապետություն

Թիմ՝ Տելեկոմ Արմենիա (Համահանրապետական), Արփինեթ (Համահանրապետական), Պլանեթ ԹՎ  (ք․ Վարդենիս), Այ-Նեթ ՏՎ  (Երեւան), ԱյՍԻԷՆ ԹՎ  (Գավառ), ԱրմՔոմ ԹՎ  (ք․ Աբովյան), Հեռատես ԹՎ  (ք․Հրազդան), ԿիմՌայ ԹՎ  (ք․ Մասիս), Ինտերլինկ ԹՎ  (Երեւան)

ԱՄՆ

TV - Noyan Tapan  (Connectto TV Box)

Նուռ ԹՎ

 

FB - Noyan Tapan (Նոյյան Տապան)

Youtube - Noyan Tapan TV. Special Programs /Հատուկծրագրեր

 

Հաղորդման տեսագրությունը կարելի է դիտել

TV - Noor (Ֆրեզնո, ԱՄՆ) 

TV - Noyan Tapan (Connectto TV Box) 

Youtube - Noyan Tapan TV

Youtube - Noyan Tapan Live

FB - Noyan Tapan (Նոյյանn Տապան)

 

Բաժանորդագրվեք մեզ / Подписывайтесь

Youtube – https://www.youtube.com/noyantapanlive/

Youtube – https://www.youtube.com/noyantapan

Facebook: https://www.facebook.com/NoyanTapanHolding/

Facebook: https://www.facebook.com/groups/ww.nt.am

Telegram։ t.me/Noyan TapanTV

Twitter: https://twitter.com/noyantapan

Հաղորդման ուղիղ հեռարձակման ընթացքում կարելի է զանգահարել եւ հարցեր ուղղել բանախոսներին ամերիկյան 818 967 53 21 եւ հայաստանյան +374 60 35 11 31 հեռ/համարներով, Wiber, WhatsApp +374 55 50 90 75 համարով:

 

«Նոյյան Տապան»-ին աջակցել ցանկացողները կարող են մուտք գործել համապատասխան բաժինը հետեւյալ հղումներով

 Noyan Tapan TV - YouTube

www.patreon.com/NoyanTapanTV

Գովազդի տեղադրման համար՝ գրել contact@nt.am

Սիրելի հայրենակիցներ, մենք շատ ուրախ ենք տեսնել ձեր գրառումները եւ քննարկումները, սակայն հայհոյանքները ջնջվելու են, իսկ գռեհիկ գրառումների հեղինակները արգելափակվելուեն։

#noyantapantv #Նոյյանտապան #ноянтапантв #Արցախ #Арцах #NoyanTapan  #НоянТапан #Armenia #Հայաստան #Армения #նոյանտապան #karabakh #Нагорный_Карабах #нагорныйкарабах

«Նոյյան Տապան» լրատվական կենտրոն («ՆՏ Հոլդինգ»)

Հայաստան, Երեւան, 0009, Իսահակյան 28

Հեռ․+374 60 351122, +374 60351123, +1 818 967 5677

էլ․փոստ` contact@nt.am

Կայք՝ www.nt.am

Նոյյան տապան  -   Քննարկում