Նախարարությունը գաղտնի է պահում ռեկտորի թեկնածուների թիվը. Aravot.am

08-07-2020 13:58:06   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Aravot.am-ը ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղարից հետաքրքրվեց՝ հունիսի 8- ի դրությամբ քանի՞ թեկնածու է դիմել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան ՊՈԱԿ-ի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված բաց մրցույթին, քանի որ ժամկետի ավարտին մնացել է ընդամենը երկու օր, սակայն մեր տեղեկություններով՝ ոչ ոք չի դիմել եւ միակ թեկնածուն բուհի ռեկտորի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գալոյանն է:
 


Մրցույթին մասնակցելու դիմումները պետք է ներկայացվեին 2020թ. հունիսի 11-ից մինչեւ հուլիսի 10-ը: ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղարն ասաց, որ ինքը տեղյակ չէ, չի հետեւել գործընթացներին, քանի որ ծանրաբեռնված է, ունեն 360 ենթակա կազմակերպություն, բավականանին մրցույթներ եւ ինքն ամեն վայրկյան չի ստուգում, թե
որտեղ քանի հոգի է մասնակցության հայտ ներկայացրել: Նաիրի Հարությունյանը առաջարկեց հարցը վերահասցեագրել նախարարության մամուլի ծառայություն: Aravot.am-ը կապվեց նաեւ նախարարության լրատվական ծառայության հետ, որտեղից փոխանցեցին, որ ԿԳՄՍ նախարարությունը նպատակահարմար չի գտնում հայտնել տնտեսագիտական համալսարանի ռեկտորի թափուր տեղի համար հայտարարված մրցույթին դիմած թեկնածուների թիվը: Հարցրինք՝ որ կարգով, որ օրենքով է այդպես որոշված, լրատվականից ընդամենը պատասխանեցին, որ այդպես են վարվում, որպեսզի գործընթացների վրա ոչինչ չազդի. «Մինչեւ հուլիսի 10-ը ժամը 13-ը նպատակահարմար չենք գտնում ասել, թե քանի հոգի է դիմել ռեկտորի պաշտոնի համար: Տեղեկատվություն կտրամադրենք հուլիսի 10-ին ժամը՝ 13:05-ին»:
 
 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ  aravot.am կայքում 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 291 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար