Համավարակը դեռևս չի հասել իր գագաթնակետին․ ԱՀԿ. mamul.am


Համավարակը դեռևս չի հասել իր գագաթնակետին․ ԱՀԿ. mamul.am

  • 08-07-2020 17:21:32   |   |  Ի՞նչ է գրում մամուլը

Կորոնավիրուսային համավարակն աշխարհում դեռ չի հասել իր գագաթնակետին: Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենը, գրում է ТАСС-ը:
 
Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի խոսքով՝ համավարակի բռնկման սկզբում 12 շաբաթվա ընթացքում հայտնաբերվել էր կորոնավիրուսի վարակի 400 հազար դեպք, իսկ միայն նախորդ հանգստյան օրերին աշխարհում արձանագրվել է 400 հազար դեպք: Ըստ նրա՝ կորոնավիրուսի տարածումը նոր թափ է ստանում։
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը